Մշակույթ

Ռեկորդային գնով վաճառվել է Պիկասոյի «Ալժիրի կանայք» կտավը

Այս գիշեր Նյու-Յորքի Christie’s աճուրդի տանը վաճառվել է Պաբլո Պիկասոյի «Ալժիրի կանայք» կտավի Օ տարբերակը: Կտավի գնորդը չի ցանկացել  հրապարակել իր անունը: Կտավն արժեցել է 179 365 000 դոլար: Վաճառքի նման գինը նշանակում է, որ վերոնշյալ կտավը աճուրդի տան միջոցով երբևէ վաճառված ամենաթանկ ստեղծագործությունն է:

Միևնույն ժամանակ «Ալժիրի կանայք» երբևէ վաճառաված ամենաթանկ կտավներից չորրոդն է:

Հիշեցնենք, որ Պաբլո Պիկասոն, ոգևորվելով Էժեն Դելակրուայի «Ալժիրի կանայք» ստեղծագործությամբ, նկարել էր 15 տարբեր կտավ, որոնք անվանակոչել է A-ից O տառերով: Կտավները նկարվել են 1954-1955թթ.:

Ցուցադրել ավելի
Back to top button