Միջազգային

Ջոն Քերին ժամանել է Սոչի. այստեղ նա կհանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Սոչի: Այստեղ նա կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ամերիկացի պաշտոնյաին կընդունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատժամիջոցների հարցը չի քննարկվելու հանդիպման ժամանակ: «Եթե մեր զրուցակիցները խոսում են այս թեմայով, մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը եւ, ընդհանուր առմամբ, սա մեր թեման չէ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պեսկովն ու նշել, որ պաշտոնական Մոսկվան դրական է գնահատում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը ՌԴ:

«Առաջին հերթին, իհարկե, դրական է, որ ԱՄՆ պետքարտուղարը որոշել է հանդիպում անցկացնել իր կոլեգայի` Սերգեյ Լավրովի հետ»,- հայտարարել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ և հավելել, որ Մոսկվան բազմիցս նշել է, որ երբեք չի եղել հարաբերությունների «սառեցման» նախաձեռնող:

«Մենք միշտ բաց ենք երկխոսությունների համար, որի միջոցով հնարավոր է ելքեր գտնել միջազգային հիմնախնդիրներում ավելի կայուն հավասարակշտռությանը վերաբերող հարցերում»,- հայտարարել է Պեսկովը` ընդգծելով, որ Ռուսաստանը միշտ բաց է եղել նման երկխոսությունների:

Back to top button