Միջազգային

Ուկրաինայում զոհվել է 220 ռուս զինվոր, ասված է Նեմցովի զեկույցում

Ուկրաինայի արեւելքում անցած տարվա օգոստոսին եւ այս տարվա սկզբին զոհվել է առնվազն 220 ռուս զինվորական, ասված է զեկույցում, որը պատրաստում էր այս տարվա փետրվարին սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը։ «Պուտին. պատերազմ» զեկույցն ավարտել են նրա համախոհները եւ այսօր ներկայացրել հասարակությանը։

Նեմցովի զեկույցում նշված է, որ 2014- ի օգոստոսին Իլովայսկում եւ Դոնբասի հակամարտության այլ կետերում զոհվել է առնվազն 150 ռուս զինծառայող, այս տարվա սկզբին Դեբալցեւում զոհվել է եւս 70- ը։

Զեկույցը պատրաստողներից տնտեսագետ Սերգեյ Ալեկսաշենկոյի հաշվարկնելով՝ անցած 10 ամիսներին ուկրաինական պատերազմի վրա Ռուսաստանը ծախսել է մինչեւ 53 մլրդ ռուբլի։

Ցուցադրել ավելի
Back to top button