Քաղաքական

Ներքին լսարանը Ադրբեջանի համար ամենակարեւորն է. ադրբեջանագետ

karenghazaryan
Ադրբեջանում ամեն ինչ օգտագործվում է ներքին քարոզչության համար: Ներքին լսարանը Ադրբեջանի համար ամենակարեւորն է թե՛ որեւէ զինատեսակ գնելիս, թե՛ այլ պարագաներում: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի գնահատմամբ՝ ներքին լսարանի վրա Բաքվի բավականին երկար աշխատանքը տվել է իր արդյունքը, ինչը նկատվում է նաեւ սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններից, որոնք որոշակի չափով խոսում են հասարակական տրամադրությունների մասին: Ադրբեջանի հասարակությունը մշտապես գտնվում է ագրեսիվ քարոզչական հոսքերի ներքո՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է ադրբեջանագետը՝ անդրադառնալով նաեւ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ադրբեջանական արձագանքներին: Նա կարծում է, որ դրանց մեջ որեւէ նոր բան չկա: Եղել է այն, ինչ տեղի է ունենում միշտ՝ նման ընտրություններից առաջ եւ հետո ու Ղարաբաղի հետ կապված՝ ընդհանրապես:

«Բնականաբար, շատ ցավոտ է ընկալվում հարեւան երկրի զլմների կողմից: Ըստ էության՝ եղավ այն, ինչ պետք է լիներ: Ես խոսում եմ արձագանքների մասին. բնականաբար, որ՝ ադրբեջանական, այսպես ասած, օկուպացված տարածքներում չի կարող ոչ մի ընտրություն լինել, դա լեգիտիմ չէ, դա չի համապատասխանում միջազգային նորմերին ոչ մի կերպ: Եվ, բնականաբար, այդ արձագանքներին հետեւում են արդեն մեկնաբանությունները սոցիալական կայքերում, այսինքն՝ հասարակական տրամադրությունները, որոնք  նույնպես, շատ դեպքերում ոչ ադեկվատ են»:

Ցուցադրել ավելի
Back to top button