Միջազգային

Նեպալի նոր երկրաշարժը խլել է 20 մարդու կյանք(լուսանկար)

marlenahovsepyan
Նեպալը շարունակում է ցնցվել. այսօր կրկին ուժգին  երկրաշարժ է գրանցվել, էպիկնետրոնը եղել է Նամչե-Բազար բնակավայրում՝  Էվերեստի ստորոտին: 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հետևել են մի քանի հետցնցումներ: Վերջին տվյալնորով,  զոհվել է առ նվազն 19 մարդ: Կան  ավերածություններ, տուժածների թիվն անցնում է հազարը: Ռոյթեր գործակլության փոխանցմամբ զոհեր և ավերածություններ կան նաև հարևան Հնդկաստանի  սահմանակից Բիհար և Ուտար-Պրադեշ նահանգներում: Ինտերֆաքսի հաղորդմամբ,  Նեպալի իշխանությունները փակել են մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանը: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած 7,9 մագնիտուդ ուժդնությամբ երկրաշարժը խլել է 8 հազար մարդու կյանք:

Back to top button