Միջազգային

Հիանալի. Լավրովը՝ ռուս- ամերիկյան բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահի Սոչիի «Բոչարով ռուչեյ» նստավայրում անցկացվել է նախագահ Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Քերիի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը։ Սա ուկրաինական հակամարտությունից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ Ռուսաստանի նախագահի առաջին հանդիպումն է։

Մինչ այդ՝ Սոչիում տեղի են ունեցել Քերի- Լավրով բանակցությունները։ Դրանք շարունակվել են մոտ չորս ժամ։ Ավարտից հետո՝ ինչպե՞ս են դրանք անցել հարցին ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է. «Հիանալի», հայտնում է ՏԱՍՍ- ը։

Lavrov-Kerry1

Իսկ ահա Քերին Twitter- ի իր էջում գրել է, որ Լավրովի եւ Պուտինի հետ անկեղծորեն քննարկել են Ուկրաինան, Իրանը, Սիրիան։ Մյուս հաղորդագրության մեջ կոչ է արվում պահպանել ԱՄՆ եւ ՌԴ միջեւ հաղորդակցության ուղիները։

Ի դեպ՝ ԱՄՆ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերտաեսչությունների ղեկավարները հանդիպումից առաջ միմյանց փոքրիկ խոսուն նվերներ են մատուցել:

Լավրովը Քերիին նվիրել է կարտոֆիլ, լոլիկ և շապիկ՝ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի խորհրդանիշով։ Լուրը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել  է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության պետի տեղակալը:

Մարիա Զախարովան նաև տեղեկացրել է, որ Լավրովն ամերիկացի պաշտոնակցից ի պատասխան նվեր է ստացել ռուսական լրատվամիջոցներում տպագրված որոշ արտահայտությունների ցուցակը, որոնք, Քերիի կարծիքով, չեն արտացոլում ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական ծավալային ներուժը:

Ցուցադրել ավելի
Back to top button