ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Կնեսետի նախագահը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի նախագահ Յուլի Էդելսթեյնն այսօր կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, եղեռնը որակելով որպես մարդկության վրա «բարոյական բիծ», գրում է Jerusalem Post- ը։

«Պատմությունը չի կարող փոխվել»,- Կնեսետում իր ելույթի ժամանակ հայտարարել է նա։ «Աղետն այլեւս հնարավոր չէ թաքցնել դիվանագիտությամբ»,- ասել է նա։

«Գաղտնիք չէ, որ Իսրայելը ցեղասպանության հարցում որդեգրել է երկակի դիրքորոշում»,- ասել է նա՝ իր երկրի արձագանքը համարելով «չափազանց անվճռական եւ շատ զուսպ»։

«Որպես հրեական ժողովուրդ մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող աչքերը փակել կամ նվազեցնել հայկական ողբերգության չափը»,- ասել է Կնեսետի նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button