Հասարակություն

Կառավարությունը 160 հազ. եվրո կտրամադրի ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի 2 վճիռների պահանջը կատարելու համար

Կառավարությունը առաջիկա նիստին որոշում կընդունի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազ. եվրոյին համարժեք դրամ հատկացնելու մասին՝ փոխհատուցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների պահանջը կատարելու համար:

«Ղարիբյանը և այլոք  ընդդեմ Հայաստանի» գործով երկու հայցերի վճռի պահանջը կազմում է 52 հազ. եվրոյին և 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջը 44 հազ. եվրոյին համարժեք դրամ է:

Գումարը նախարարությանը կտրամադրվի 2015թ-ի առաջին կիսամյակում կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում»  հոդվածով:

 

Back to top button