Միջազգային

Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերն այսօր համատեղ զորավարժանքներ են սկսել Բաքվում և Նախիջևանում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Վարժանքներն անցկացվում են երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն։ Ուսումնավարժանքների փուլերից մեկը կանցկացվի երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի 3-րդ բանակի հրամանատար Ումիթ Դյունդարի վերահսկողության ներքո։ Զորավարժանքները կտևեն մինչև մայիսի 16-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button