Միջազգային

Թուրքիայում գումարվում է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակից երկրների արտգործնախարարների ժողով

Մայիսի 13-ին և 14-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողով: Թուրքական «trthaber» լրատվամիջոցը, հղում անելով երկրի արտգործնախարարության հայտարարությունը, նշում է, որ Անթալիայում տեղի ունենալիք ժողովը սկսվելու է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերի  ցամաքային աջակցությանը նվիրված նիստով:Բացի ՆԱՏՕ-ի անդամ երկրների 28 արտգործնախարարներից նիստին մասնակցելու են նաև համագործակցող երկրների`Հայաստանի, Ավստրալիայի, Ադրբեջանի, Բոսնիա Հերցոգովինայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Իռլանդիայի, Շվեյցարիայի. Չերնոգորիայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Ուկրաինայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Հորդանանի արտգործնախարարները, կամ այդ երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Նախատեսվում է, որ այնտեղ ներկա կլինեն Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի օգնականը: Ժողովի շրջանակներում  տեղի է ունենալու ՆԱՏՕ-Ուկրաինա խորագրով նիստը, որի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Աղբյուր` ermenihaber.am

Կարդացեք նաև
Close
Back to top button