Հասարակություն

«Արմավիր» ՔԿՀ տարածքում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել

Կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ներթափանցումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտանաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված:

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button