Տնտեսական

Աշխատանքն է սկսել ՀԱՑ 2-րդ գործարար համաժողովը

hasmikdilanyan
Երևանում այսօր աշխատանքն է սկսել Հայկական առևտրային ցանցի 2-րդ գործարար համաժողովը: 2011թ ապրիլին հիմնադրված Հայկական առևտրային ցանցին անդամակցում է 14 երկիր: Կառույցը ստեղծվել է աշխարհասփյուռ հայ գործարարներին համախմբելու և դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու համար: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝  կառույցի ձևավորման կազմակերպչական փուլն ավարտված է, երկրներն անդամակցում են, գործարարներն իրար ճանաչում են, եկել է բիզնես ծրագրեր սկսելու ժամանակը: Մեր երկիր ժամանած գործարարները Հայաստանում են հենց կոնկրետ բիզնես ծրագրերով: Ավելին, նրանք կարծում են, որ Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ ԵՏՄ շուկաներ մուտք գործելու ճանապարհին:

 

Աշխարհասփյուռ հայ գործարարներն արդեն չորս տարի է, ինչ համախմբվել են Հայկական առտրային ցանցի միջոցով: Հայկական առեւտրային ցանցի նախագահ Վահրամ Փիրջանյանը խոստովանում է՝ աշխարհի տարբեր հատվածներում աշխատող հայ գործարարներն իրար չեն ճանաչում:  Կառույցին անդամակցում է 14 երկիր՝  Ավստրալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ն  նկատում է՝  կազմակերպչական փուլն ավարտված է՝ երկրներն անդամակցում են, գործարարներն իրար ճանաչում են, եկել է բիզնես ծրագրեր  սկսելու  ժամանակը.

«Բիզնես ծրագրերից մի քանիսը կարծես սկիզբ է առել, լինի դա գործարանի հետ, լինի դա  ապրանքատեղափոխման հետ: Տարբեր ուղղություններով կարծես սկսվում է  աշխատանքները: Կարևոր ոլորտ է նաև Բարձր տեխնոլոգիաների ոլորտը»:

Հայկական առտրային ցանցի անդամները, ովքեր տարբեր երկրների առևտրարդյունաբերական պալատների ղեկավարներն են միանշանակ փաստում են՝ անհրաժեշտ է  ներդրումներ ներգրավել դեպի Հայաստան: Նրանք ոչ միայն հայտարարում են, այլ նաև հստակ ծրագերով են հայրենիքում:

Վարդան Գաբրիելյանն օրինակ ֆրանսահայ գործարար է,  Հայաստանի առևտրարդյունաբերական պալատի ներկայացուցիչն է  ֆրանսիայում և հայ-ֆրանսիական գործարար համախմբման նախագահը: Նա պնդում է՝  հայ  աշխատուժը  ոչ միայն խելացի ու նախանձանխնդիր է, այլ նաև՝ շահավետ գնային քաղաքականություն են առաջարկում: Որակն իհարկե ամենառաջին տեղում է: Զրուցակիցս  փաստում է՝ գուցե ֆրանսիացիները  այլ երկրներում  կկարողանան ավելի մատչելի աշխատուժ գտնել, սակայն, որակի հարցում հայերն անփոխարինելի են:  Վարդան Գաբրիելյանը ֆրանսիացի  ներդրողներին  Հայաստան  բերելու հարցում շատ լուրջ է տրամադրված: Ավելին, նա Փարիզի սենատում  2014թ նոյմեբերին  համաժողով է կազմակերպել ՝ ֆրանսիական ընկերություններին  տեղեկացնելով, որ վերջիններս ԵՏՄ շուկա կարող են մուտք գործել  Հայաստանի միջոցով:

Ներդրումենրի առաջին արդյունքներն արդեն ակնհայտ են. «Այդ առումով է, որ մենք շուտով կունենանք օրինակ Ֆրանսիական Պանիրարտադրող  ընկերություններ, որ կհաստատվի Հայաստանին մեջ, որպեսզի դեպի  կարողանան իրենց  պանիրը առավել էժան  արտադրել այստեղ ու արտահանել ԵՏՄ շուկաներ՝ օգտվելով այն մաքսային հնարավորություններեն, որ չունին որպես  ֆրանսիացի արտադրող:  Նույնը դեղագործության ոլորտում է, շինարարության մեջ: Շինարարություն, որ կըսեմ, ոչ թե Հայաստանին մեջ շինարարություն կատարեն, այլ շինարարական ընկերությունները հաստատելու Հայաստանին մեջ և վաղն աշխատիլ Պարսկաստանին մեջ: Հայաստանը բոլոր շուկաներու համար կդառնա դուռը դեպի ԵՏՄ»:

Իրան Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը պնդում է՝ երկու հարևան երկրների միջև կարող են առևտրաշրջանառության  ծավալներն ավելանալ: Նա  կիսում է  մերերկրի բարձրաստիճան պաշտոնյաների  կարծիքը, որ  Հայաստանի  ապագան գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ է: Ընդորում, նաև՝ ԼՂՀ-ի  ապագան նույնպես   ոլորտի զարգացման մեջ է տեսնում:

Ի դեպ, մի քանի տարի առաջ Լևոն Ահարոնյանը Իրանից  ձիթապտղի 600 տնկի է բերել Հայաստան, այժմ, թե ինչ վիճակում են դրանք, տեղյակ չէ: Իրանը ցանկանում է  առևտրատնտեսական կապերը խորացնել Հայաստանի հետ, որը նաև շահավետ գործընկեր կարող է լինել:  Վերջին տարիներին Իրանում պարբերաբար երաշտ է գրանցվում, ինչը վնասում է  հացահատիկը: Իրանի կառավարությունը ՌԴ-ից է ցորեն գնում, մինչդեռ կարող է նույն ցորենը  ավելի մատչելի գնով  Հայաստանից ձեռք բերել: Կոնկրետ առաջարկներով Հայաստան եկած գործարարը ուշադիր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի վարելահողերի նկատմամբ  և կարծում է, որ հազարավոր հեկտարներ կան, որոնք կարելի է ուսումնասիրել ու օգտագործել:

Ի դեպ, աշխարհի տարբեր երկրներից  ժամանած  գործարարներից մի քանիսի  կարծիքները ամփոփելով  փոխանցեմ նաև նրանց տեսակետը  մեր երկրի  գործարար միջավայրի վերաբերյալ ՝ Հայաստանում գործարար միջավայրը բարենապստ է ներդրումներ կատարելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button