Հասարակություն

Փոփոխությունները վրացական կառավարությունում չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա. փորձագետ

annanazaryan
«Վրաստանում կառավարության փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների վրա»,- այսօր նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

 

Վրաստանում մի քանի օր առաջ տեղի ունեցած կառավարության փոփոխությունը էական ազդեցություն չի ունենա Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա համոզված է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Այդ երկրում այժմ կենտրոնացած են ներքին հարցերի վրա, քանի որ վրացական լարիի արժեզրկմամբ  վատացել է սոցիալ-տնետսական վիճակը, ինչն ըստ փորձագետի պայմանավորված է ԵՄ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով: Անցած տարի Վրաստանի արտաքին առևտրում  արտահանման մեծ մասն ուղղվում էր Ռուսաստան, այս տարի, սակայն, արտահանումների ծավալը 50 տոկոսով պակասել է, ինչը բարդացրել է արտադրողների վիճակը:

«Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտի հարցումներով առաջին երեք խնդիրները, գործազրկությունն է, սոցիալական պայմանները և  լարիի արժեզրկումը»:

Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացված հարցումներով Վրաստանի բնակչության 46 տոկոսը  2012 թվականի ընտրություններից հետո երկրում նահանջ է արձանագրել: Որևէ էական փոփոխություն չի նկատում բնակչության 47 տոկոսը և միայն 4 տոկոսն է դրական տեղարաշաժ տեսնում Վրաաստանում:  Իսկ կառավարությունում փոփոխությունները հատուկ նպատակ ունեն՝  ամրապնդելու դիրքերը ՆԱՏՕ-ի հետ:

Ով էլ լինի Վրաստանի կառավարության  կազմում, որևէ կերպ չի ազդի Վրաստանի ընտրած ուղու վրա, համոզված է փորձագետը:  Դժվար թե պաշտոնական Թբիլիսին  փոխի ուղղությունը դեպի ԵՏՄ: Եվ Հայաստանն է ԵՏՄ անդամակցել ազգային շահերից ելնելով և Վրաստանն է ազգային շահերով պայմանավորված ընթանում ԵՄ ուղղությամբ, իսկ Հայաստան-Վրաստան հարաբերությունների վատացում, ըստ փորձագետի, ձեռձնտու չէ ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ-ին և ոչ էլ Ռուսաստանին:

Եվ պետք չէ սրտնեղել, թե Վրաստանը չի ճանաչում Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները: Ջոնի Մելիքյանի պազաբանմամբ՝ Ադրբեջանը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Վրաստանն էլ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու այս դեպքում անիմասր էր հույս ունենալ, թե Թբիլիսին կճանաչեր Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button