Վտանգավոր հավելանյութեր՝ կոսմետիկ միջոցներում


«Հայաստանում լուրջ վերաբերմունք էկոլոգիայի նկատմամբ ու վերջինիս կապը առողջության հետ դեռևս չկա»,- կարծում է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Մինչդեռ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողոջության վրա ավելի ու ավելի է սրվում: Ոչ միայն շրջակա միջավայրից արտանետված վնասակար նյութերն են մարդկանց առողջությանը վնաս հասցնում, այլ նաև ծանր մետաղներ պարունակող բազամթիվ նյութերի հետ մեր ամենօրյա շփումները կարող են սրտխառնոցի, գլխացավի, գլխապտույտի պատճառ դառնալ:
Փորձագետներն ուսումնասիրել ու կնոջ գեղեցկության անքակտելի մաս կազմող սպիտակեցնող քսուքներում ոչ ավել, ոչ պակաս սնդիկ հայտնաբերել: «Հայ կանայք հանուն առողջության ու առողջ շրջակա միջավայրի» Հ/Կ Վրաստանից ու Բելառուսից ներկրված 100 կոսմետիկ նյութերից 83-ում սնդիկ են գտել և միայն 17 անուն կոսմետիկ միջոցներն են, որ իրենց բաղադրության մեջ սնդիկ չի պարունակում: Հետազոտություն իրականացրած կազմակրեպության փորձագետները առանձնացնում են միայն սպիտակեցնող քսուքները, որոնց մեջ մեծ քանակությամբ սնդիկ են հայտնաբերել: ԱՆ թիվ 1109 հրամանի համաձայն, միայն հեղուկ օճառները կարող են սնդիկ պարունակել այն էլ ՝ բոլոր ծանր մետաղները միասին պետք է կազմեն 0,002 տոկոս: Հայկական շուկայում սակայն, հետազոտության մասնակիցները միայն ծանր մետաղներ հենց հեղուկ օճառներում չեն հայտնաբերել:
Մասնագետները փաստում են՝ ծանր մետաղների հետ շփումն ամենօրյա է ու առավել շատ ՝ սովորական ջերմաչափ, հնացած ճնշման գործիքներ, սովորական շիկացման լապմեր, որոնք շատ հաճախ նկուղային հարկերում պահելով, պատճառ են դառնում, որ նրանք, ովքեր հաճախ են շփվում այդ իրերի հետ առավել հաճախ ունենան ՝ գլխացավ, գլխապտույտ, մարմնի դող, ցավեր ստամքոսի շրջանում:
Մեկ այլ վնասակար ազդակ է՝ թունաքիմիկատների հետ անմիջական շփումը, որն էլ իր հերթին է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնում՝ տեսողության համակարգի վատացում, շնչառական խնդիրներ: Փորաձգետի դիտարկմամբ, երբ թունավոր նյութերը ներմուծվում են օրգանիզմ` շնչառական, մաշկի կամ մարսողական համակարգի միջոցով, կարող են ազդել պտղի զարգացման վրա` առաջ բերելով վիժումներ, հղիության ընդհատում, բնածին արատներ, որոնք կարող են ի հայտ գալ տարիներ հետո: Դրանք շատ հաճախ կարող են նաև քաղցկեղի, պատճառ դառնալ:
Վերջին տարիներին, երբ Հայաստանում հանքարդյունաբերությունը սկսեց մեծ թափով զարգանալ , բնապահպաններն ավելի հաճախ սկսեցին խոսել շրջակա միջավայրի աղտոտվածության ու հանքրադյունաբերության պատճառով առաջացած խնդիրների մասին: Հատկանշական է, որ մինչ այժմ որևէ հետազոտություն չի իրականացվել պարզելու համար, ասենք Սյունիքի մարզում, որտեղ հանքարդյունաբերությունն ամենաինտենիսվն է զարգանում, բնակիչներն ինչպիսի առողջական խնդիրներ ունեն: Բնապահպան Կարինե Դանիելյանը հիշում է, որ խորհրդային տարիներին գոնե ուսումնասիրություններ կատարում էին, չնայած, անուններ չէին նշում, բայց ցանկության դեպքում կարելի էր հասկանալ, թե ինչպիսին է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողոջության վրա:
Մասնագետները պատկան մարմիններին մեկ անգամ ևս զգոնության կոչ են անում, բնակիչներին էլ հորդորում հնարավորության սահմաններում հետևել սեփական առողջությանը: