Քաղաքական

Ռիգայում կքննարկվի ԼՂՀ խնդիրը. եվրոպացի պաշտոնյա

Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ։ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունի այսպես կոչված՝ Մինսկի գործընթաց, որտեղ նախագահում է մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումները: Ռիգայում կանցկացվի նախագահների կամ արտգործնախարարների ևս մեկ հանդիպում: Դա այն քիչ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը: Նա նշել է, որ հակամարտության կարգավորման «ձևաչափը չի փոխվում»:

«Մենք ամբողջովին վստահ ենք ռուս, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների ջանքերի հարցում՝ անել հնարավորը, ինչ նրանք կարող են: Բայց, ցավոք, դա շատ բարդ հարց է»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան:

Back to top button