Միջազգային

Պուտինն ու Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

marlenahovsepyan
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել է ուկրաինական ճգնաժամը: Բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Մերկելը կոշտ քննադատության է ենթարկել Կրեմլի վարած քաղաքականությունը՝ Ղրիմի, ինչպես ինքն է նշել բռնակցումը անվանելով հանցավոր արարք: Մերկելը հայտարարել է, որ Մոսկվայի վարած քաղաքականություն է հանգեցրել է հետընթացի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում՝ ընդգծելով, որ Ուկրաինայի արևելքում հրադադար այդպես էլ չհաստատվեց: Մերկելի խոսքով, հայտարարել է, որ տեղական ընտրությունների անցկացումը պետք է հանգեցնի սահմանին լիարժեք վերահսկողության հաստատման: Վլադմիր Պուտինն իր հերթին նշել է, որ հրադադարի խախտման համար մեղավոր են երկու կողմերն էլ, կրկին կոչ անելով Կիևին ուղիղ բանակցություններ սկսել Դոնցեկի և Լուգանսկի հետ:

Հիշեցնենք, որ Պուտին-Մերկել բանակցությունները կայացել են նախօրեին՝ Մոսկվայում: Թեև Անգելա Մերկելը, ինչպեսև արևմտյան մյուս առաջնորդները  հրաժարվել է մայիսի 9-ին ներկա գտնվել տոնական միջոցառումներին, սակայն մայիսի 10-ին դաշնային կանցլերը մասնակցել է Անհայտ կորած զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը: Արևմտյան  լրատվամիջոցները: BBC-ին գրում է, որ Մերկելի այցը չնայած կոշտ հայտարարություններին և մեկ օր ուշացումով Մոսկվա ժամանելուն կարելի է որակել որպես հաշտությանն ոււղված Բեռլինի քայլ:

Ցուցադրել ավելի
Back to top button