Հասարակություն

Պայքար սրով ու գրչով. Բորիս Մուրազին հրատարակել է «100 տարի անց» փաստագրական գիրքը

aidaavetisyan
ՀՀ նախագահի դրամաշնորհի շրջանակներում «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին հրատարակել է իր հեղինակած  «100 տարի անց» փաստագրական գիրքը, որտեղ հեղինակը ներկայացնում է Իրաքում բնակվող  եզդիների  նկատմամբ  2014 թվականի օգոստոսի երեքից ստեղծված իրավիճակն ու մանրամասներ ներկայացրել Իրաքի եզդիների նկատմամաբ  իրականացված ցեղասպանության  վերաբերյալ: Ցեղասպանության վերաբերյալ ականատեսների վկայություններ, համաշխարհային մամուլի կարևորագույն հոդվածներ, տարբեր պետությունների և միջազգային կառույցների արձագանքներ, վերլուծություններ ու  լուսանկարներ: Այս գիրքը պետք է դառնա  գրական ու իրավական պայքարի մեկնարկը, ասել է հեղինակը:

 

 

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  կողմից  Իրաքի եզդիների նկատմամբ արդեն մեկ տարի է շարունակվում են ցեղասպանական գործողությունները: Հարձակումներ են իրականացվում  եզդիաբնակ բոլոր բնակավայրերի ուղղությամբ: Եզդիների նկատմամբ հալածանքները նպատակ են հետապնդում  կամ ոչնչացնել նրանց,  կամ էլ հավատափոխ անել: Հարձակումների էին ենթարկվում բոլորն անխտիր՝ կանայք և երեխաները նույնպես: Իրաքում այս մեկ տարվա ընթացքում եզդիների նկատմամբ իրակացված ցեղասպանության վերաբերյալ «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին Հայաստանի նախագահի դրամաշնորհի շրջանակներում հրատարակել է «100 տարի անց» փաստագրական գիրքը, որտեղ զետեղված են  նաև  ականատեսների վկայություններ:

Գրքում առանձին բաժնում ներկայացված է  նաև  ե՛ւ միջազգային կառույցների, ե՛ւ Հայաստանի արձագանքը: Եզդիների ցեղասպանությունը սկսվելուն պես Հայաստանի եզդիական համայնքն ակտիվ պայքար սկսեց  իրողությունը բարձրաձայնելու և այն աշխարհին լսելի դարձնելու ուղղությամբ: Բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին հայաստանյան  որոշ կառույցների առջև, որին էլ հաջորդեց  Հայաստանից 100 հազար ամերիկայն  դոլարի չափով  օգնությունը, որն էլ փոխանցվել է Իրաքի եզդի փախստականներին: Գրքում  ներկայացված նյութերի աղբյուրները հիմնականում  միջազգային հեղինակավոր  զեկույցներն են:

Իրաքում եզդիների ցեղասպանության մասին պատմող  այս գիքրն աշխարհում միակ հրատարակությունն է, և այն պետք է  գրական և իրավական պայքարի մեկնարկն ազդարարի, ասում է Բորիս Մուրազին:  Եզդիներն այլևս իրենց պատմության արձանագրումը չպետք է վստահեն այլ ժողովուրդների և իրենց պայքարը պետք է սկսեն սրով ու գրով:

«Մեր պայքարը պետք է լինի զենքով և գրչով: Զենքն անհրաժեշտ է այս պահին, իսկ գրիչը՝ հետագայի համար, որովհետև մենք գիտենք, որ ԱԺ-ում խնդիրներ առաջացան  100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման հետ կապված: Դա ևս մեր մեղավորությունն էր, որովհետև ժամանակին չէին պատրաստվել գրքեր, որոնք կապացուցեին այդ փաստերը»:  

Գիրքը դեռևս ունի  հայերեն հրատարակություն, սակայն «Սինջար» եզդիների ազգային միավորումը նախապատրաստվում է այն  լույս ընծայել նաև անգլերեն լեզվով,  իսկ ապագայում մեկ գրքով կներկայացնեն Իրաքի եզդիների ցեղասպանության վերաբերյալ համաշխարհային մամուլի բոլոր հրապարակումները, որն էլ ցեղապանության հարցերով  հետաքրքվողների համար կդառնա լավագույն աղբյուր:

Ցուցադրել ավելի
Back to top button