Միջազգային

Հայաստանի դրոշի պատճառով Ադրբեջանում գրաքննել են… լուսանկարը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի լուսանկարում «անհետացել» է Հայաստանի դրոշը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ մասնակցում էին նաեւ այլ երկրների զինված ուժերի ներկայացուցիչները։ Քանի որ նրանք անցնում էին այբբենական կարգով, ապա Ադրբեջանի զինծառայողներից հետո հրապարակով անցել են մեր մարտիկները։

Սակայն Բի Բի Սի- ի ուշադրությունն է գրավել այն փաստը, որ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում Հայաստանի դրոշը, որը երեւացել է ուղիղ հեռարձակման ժամանակ, Ադրբեջանի դրոշից հետո, անհասկանալի անհետացել է»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։

Ադրբեջանցի հայտնի ռազմական փորձագետ Ուզեյր Ջաֆարովը բրիտանական լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ կասկած է հայտնել, որ լուսանկարը մոնտաժել են։ «Ակնհայտ է, որ դա ֆոտոշոպ է։ Դրանից բացի՝ երեւում է, որ դա երկար աշխատանք է պահանջել։ Եթե ուշադրություն դարձնեք, ապա լուսանկարի ֆոնին ուղղումներ են արվել նաեւ շենքի ճարտարապետության մեջ»։

«Նախարարության աղբյուրների համաձայն՝ իրենք էլ չեն սպասել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի զինվորականներ քայլերու են իրար հետեւից։ Փորձի ժամանակ նրանք գտնվել են հրապարակի տարբեր մասերում։ Այսպես, թե այնպես, դա չի արդարացնում լուսանկարի մանիպուլյացիան, քանի որ դա իսկույն երեւում  է։ Չէ՞ որ այդ լուսանկարը հրապարակել է ոչ միայն նախարարությունը»,- ասել է Ջաֆարովը։

Բի Բի Սի- ն նշում է, որ լուսանկարի փոփոխությունն այժմ Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։

Ցուցադրել ավելի
Back to top button