Միջազգային

Լուկաշենկո.«Չինական բիզնեսը առանց խոչնդոտների կարող է դուրս գալ ԵՏՄ շուկա»

marlenahovsepyan
«Բելառուսը պատրաստ է չինական բիզնեսին պայմաններ և հնարավորություններ տրամադրել ԵՏՄ-ի շուկա դուրս գալու, ինչպես նաև՝ ԵՄ-ի հետ համագործակցելու համար», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համատեղ միջտարածաշրջանային գործարար համաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը։ Լուկաշենկոյի խոսքով, Բելառուսում գործունեություն ծավալելով՝ չինական բիզնեսը կկարողանա առանց խոչընդոտների դուրս գալ ԵՏՄ-ի շուկա»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Չինաստանն առանց Բելառուսի էլ կարող է դուրս գալ ԵՏՄ-ի շուկա։

Չինաստանի նախագահը Բելառուսում է երկօրյա այցով, որի արդյունքներով Մինսկը Պեկինից կստանա մեկ միլիարդանոց դոլարային վարկ և քաղաքական աջակցություն: Պեկինը հաստատվում է մի հարթակում, որը ցանկանում է դառնալ կապող օղակ ԵՏՄ ու Եվրամիության միջև: Սի Ցզիպինի այցը Բելառուս շարունակվում է, Չինաստանի առաջնորդը նախօրեին երեկոյան տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով հայտարարել է որ Մինսկ այցելությունից բոլոր ակնկալիքներն արդեն իրականություն են:

Ցուցադրել ավելի
Back to top button