Միջազգային

Թուրքիայում տեղադրվել է բջջային հեռախոսով սելֆի անող սուլթանի որդու արձան

Թուրքիայի Ամասիա քաղաքում տեղադրվել է բավականին ուշագրավ մի արձան: Քանդակը  պատկերում է սուլթանի գահաժառանգ որդուն, որը մի ձեռքով բռնել է պատյանում գտնվող թուրը, իսկ մյուսով` սմարթֆոն: Սուլթանի որդին հեռախոսը դիմահար բռնած դիրքով է, կարծես թե փորձում է սելֆի (ինքնանկար) անել:

Այս մասին տեղեկացնող «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Ամասիայի փոխքաղաքապետ Օսման Աքբաշը պարզաբանում է տվել, թե տեղադրված արձանը կոնկրետ հասցեագրված չէ Օսմանյան կայսրության սուլթաններից որևէ մեկի որդուն անձնապես:

Արձանի լուսանկարը լայնորեն տարածվել է սոցցանցերի թուրք օգտատերերի շրջանակներում, ինչպես նաև լրատվամիջոցներում:

Իսկ թե ինչու է արձանի համար ընտրվել Ամասիա քաղաքը, աղբյուրը պարզաբանում է, որովհետև Օսմանյան ժամանակաշրջանում նշյալ քաղաքը հայտնի է եղել որպես սուլթաններ տված քաղաք:

Փոխքաղաքապետ Աքբաշը լրագրողներին տեղեկացրել է, որ շուտով արձանի կապակցությամբ միջոցառում կկազմակերպվի և գոհունակությամբ փաստել, որ արձանն արդեն արժանացել զբոսաշրջիկների և բազմաթիվ քաղաքացիների մեծ ուշադրությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am 
Ցուցադրել ավելի
Back to top button