Միջազգային

Թուրքիայի վարչապետն անօրինական հատել է Սիրիայի սահմանը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարճ ճանապարհներով անօրինական հատել է Սիրիայի սահմանը` այցելելու Օսմանյան կայսրության հիմնադրի Սուլեյման շահի դամբարան: Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր պատմական հուշակոթող ամիսներ առաջ շահի մասունքները տարհանելուց հետո: BBC-ի փոխանցմամբ, այցը նախապես հայտարարված չի եղել: Սիրիան Թուրքիայի այս քայլը որակել է որպես կոպիտ ագրեսիա:

Կարդացեք նաև
Close
Back to top button