Հասարակություն

Երևանը՝ եվրոպական բարձրագույն կրթության մայրաքաղաք

sonahakobyan
Մի քանի օրից Երևանը կդառնա եվրոպական բարձրագույն կրթության մայրաքաղաք: Մայիսի 14-15 կայանալիք նախարարական 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին Հայաստանը լավ է պատրաստվել, այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ասել է նախարար Արմեն Աշոտյանը: Այդ օրերին նախատեսվում են մի շարք կարևոր որոշումներ, որոնք դրական ազդեցություն կունենան միլիոնավոր ուսանողների վրա, կընդունվի երևանյան հռչակագիրը, կքննարկվեն կրթության որակին և կրեդիտային համակարգին վերաբերող հարցեր: Պատվիրակություններ կլինեն Բոլոնիան հռչակագրին միացած բոլոր պետություններից, բացառությամբ Ադրբեջանից:

 

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մնացել են հաշված օրեր: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվեց հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Այսպիսով՝ մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին մասնակցելու  համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ, և Հայաստանը լիովին պատրաստ է հյուրընկալել Բոլոնիայի հռչակագրին միացած բոլոր 47 երկրների պատվիրակություններին, նախարարական գագաթաժողովին ընդառաջ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Առաջիկա օրերին անցկացվելիք նախարարական 9-րդ գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում նախատեսվում են մի շարք կարևոր որոշումներ, որոնք դրական ազդեցություն կունենան միլիոնավոր ուսանողների վրա, կընդունվի երևանյան հռչակագիրը, կքննարկվեն կրթության որակին և կրեդիտային համակարգին վերաբերող հարցեր:

Նշենք, որ նախարարական գագաթաժողովների ժամանակ ամփոփվում են այդ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների արդյունքները և սահմանվում առաջիկա գերակայությունները:

Ի դեպ, երևանյան գագաթաժողովին մասնակցելու են բոլոր երկրների պատվիրակությունները՝ բացառությամբ Ադրբեջանից:

Ցուցադրել ավելի
Back to top button