Քաղաքական

Արցախի ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանում կուսակցությունների մանդատների թիվը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2015թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցություններին հասանելիք համամասնական մանդատների թիվը, տեղեկացնում են ԼՂՀ ԿԸՀ-ից:

Ըստ այդմ` ընտրությունների արդյունքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, կստանա 11 մանդատ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 1 մանդատ և այդ միակ պատգամավորը կլինի Հայկ Խանումյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 4 մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»՝ 4 մանդատ, «Շարժում 88» կուսակցությունը՝ 2 մանդատ:

Ըստ ԼՂՀ Ընտրական օրենսգրքի, կուսակցություններն իրենց անվանական ցուցակները պետք է ներկայացնեն մանդատների թվի հրապարակման օրվանից հետո 7 օրվա ընթացքում։ Մայիսի 18-ին կկայանա կուսակցությունների անվանական ցուցակների հաստատումը:

Նշենք, որ  մայիսի 3-ին Արցախում խորհրդարանակն ընտրությունների ընթացքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 կամ ընտրողների ընդհանուր թվի 70, 8 տոկոսը:

Back to top button