Քաղաքական

«Արեւելյան գործընկերության» համար հնարավոր է նոր ձեւաչափ ստեղծվի

Եվրամիությունը կարող է նոր ձեւաչափ ստեղծել «Արեւելյան գործընկերության» այն երկրների համար, որոնք չեն ցանկանում սերտ ինտեգրում ԵՄ հետ, Բրյուսելում հայտարարել է Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։

«Մենք պետք է ընդունենք, որ մեր գործընկերները շատ տարբեր են։ Ոմանք ցանկանում են ավելի սերտ ինտեգրում եւ այդ դեպքում պետք է մտածել, թե ինչպիսի հետագա քայլեր են անհրաժեշտ։ Սա Եվրամիության համար ներքին նուրբ թեմա է։ Ուրիշները շահագրգռված են այլ հարաբերություններում։ Ուստի մենք պետք է մտածենք, թե ինչես շարունակել հարաբերությունները. հնարավոր է նոր ձեւաչափեր, որոնք պետք է ստեղծել»,- հանձանակատար Խանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button