Միջազգային

Վրաստանն ունի նոր կառավարություն՝ պաշտպանության առաջին կին նախարարով

Այս գիշեր Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում հաստատել է նոր կառավարության կազմը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությունում ընդգրկված են երեք նոր նախարարներ։ Հատկանշական է, որ դրանցից մեկը պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին է։ Նա Վրաստանի պատմության մեջ ռազմական գերատեսչության առաջին կին ղեկավարն է։ Նախկինում ղեկավարել է խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժղովը։

Վստահության համար կառավարությանը հարկավոր էր 74 պատգամավորների աջակցությունը։ Կողմ քվեարկել էր 87, դեմ՝ 38 պատգամավոր։

Ցուցադրել ավելի
Back to top button