ԿարևորՀասարակություն

Մեծ հաղթանակի մասին հուշերը Հաղթանակի զբոսայգում (ֆոտոշարք)

lusinevasilyan

Երևանում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումները կենտրոնացել են  «Հաղթանակ»  զբոսայգում:  Դրանք մեկնարկել են վաղ առավոտյան, կշարունակվեն ողջ օրը, երեկոյան կամփոփվեն  տոնական հրավառության  70 համազարկով:  Զբոսայգին ողջ օրը հյուրընկալել է Մեծ հայերնականի վետերաններին, նրանց  շնորհավորելու են   եկել  Ազգային ժողովի,  կառավարության անդամներ, դեսպաններ,  զինվորականներ։

Միջոցառումները մեկնարկել են զինվորական շքերթով և  ռազմական ինքանթիռների ցուցադրական թռիչքներով: Ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել  Անհայտ զինվորի հուշակոթողին, հյուրերն այցելել են «Մայր Հայաստան»  զինվորական թանգարան՝ դիտելու մեծ հաղթանակին վերաբեող նոր ցուցադրությունները, հետո մասնակցել  են Մեծ հայրենականի վետերանների պատվին զինվորական վրաններում կազմակերպված տոնական հյուրասիրությանը։

 

Back to top button