Հասարակություն

Հայաստանում այժմ բնակվում է Մեծ հայրենականի 1100 վետերան

hasmikdilanyan

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ ՀՀ-ում այժմ 1100 վետերան է բնակվում: Այս տարվա մարտին, օրինակ, գործադիրը որոշեց  մայիսի մեկից կրկնապատկել վետերաններին տրվող  պատվովճարը 25 հազար դրամից  դարձնելով 50 հազար։

Սուրեն Ստեփանյանը Հայրենական Մեծ պատերազմի առաջնագծում  մարտնչած բժիշկներից է: «Կարմիր աստղ»- ի երեք  շքանշանի ասպետ ժշիկն այսօր էլ  բոլոր մանրամաներով  կարողանում է հիշել պատերազմի տարիներն ու դրանց հետ կապված հիշողությունները. ծառայում էին սիրով՝ գիտակցմամբ, որ հայրենիքի համար են կռվի դուրս ելել

Հայրենական մեծ պատերազմի վետերանները  ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են: Ընդ որում՝ այս տարի ավելի, քանի մնացած տարիներին:  Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ ՀՀ-ում այժմ 1100 վետերան է բնակվում: Այս տարվա մարտին, օրինակ, գործադիրը որոշեց  մայիսի մեկից կրկնապատկել վետերաններին տրվող  պատվովճարը՝ 25 հազարից  դարձնելով 50 հազար դրամ:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի դիտարկմամբ՝ Հաղթանակի 70-ամյակին ընդառաջ պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նկատմամբ։

Հայրենական մեծ պատերազմի վետերանները նաև կենսաթոշակ են ստանում, առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամ վետերանները և նրանց հավասարեցված անձինք  իրավունք ունեն օդային ճանապարհով ԱՊՀ տարածքում տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով երթևեկել, իսկ Խորհրդային Միության հերոսներին և «Փառքի» երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց տրամադրվում է տրանսպորտի նշված տեսակով տարին մեկ անգամ անվճար երթևեկության իրավունք:

Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումներ մեր երկրում կանցկացվեն ոչ միայն այսօր: Տարվա ընթացքում կանցկացվեն  գիտագործնական կոնֆերանսներ, կհրապարակվեն ակադեմիական հոդվածներ,  «Մայր Հայաստան» և հանրապետության մյուս թանգարաններում Հայրենական Մեծ պատերազմի թեմայով կանցկացվեն հոբելյանական ցուցահանդեսներ, հուշ ցերեկույթներ, կտպագրվի նաև հոբելյանական գրականություն: Երևանում և մարզերում կցուցադրվեն հաղթանակի թեմայով ֆիլմեր, կբեմադրվեն թատերական ներկայացումներ:

Զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն հանդիպումներ վետերանների մասնակցությամբ, կանցկացվի «Մենք հաղթանակի սերունդներն ենք» ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական մրցույթ:

Կհայտարարվի «Հարգանքի տուրքի միամսյակ», ինչի շրջանակում կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքներում:
Տարվա ընթացքում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին պետության կողմից կտրամադրվի երաշխավորված բժշկական օգնություն: Նրանք կապահովվեն նաև առողջարանների և հանգստյան տների ուղեգրերով:

Ցուցադրել ավելի
Back to top button