Միջազգային

Լուկաշենկոյի 11- ամյա որդին շքերթին մասնակցել է մարշալի համազգեստով

Բելառուսի մայրքաղաքում այսօր ռազմական շքերթի են դուրս եկել Մինսկի կայազորի զինծառայողները։ Հաղթանակի 70- ամյակին նվիրված շքերն ընդունել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը մինչ այդ ներկա էր եղել Մոսկվայի շքերթին։

«Ինգտերֆաքսի» ուշադրությունն է գրավել Լուկաշենկոյի կրծքին փակցված խնձորենու ծաղիկը։ Այն պարուրող ժապավեններից մեկը Գեորգեւյան ժապավենի գույներն ուներ, երկրորդը՝ ազգային դրոշի։

Իսկ “Газета.Ру»- ի լրագրողների ուշադրությունն էլ գրավել է Լուկաշենկոյի 11- ամյա որդին։ Նա շքերթին եղել է հոր կողքին կանգնած՝ գերագույն գլխավոր հրամանատարի համազգեստով եւ մարշալի ուսադիրներով։

Կարդացեք նաև
Close
Back to top button