ԿարևորՀասարակություն

Արցախում Եռատոն է, տոնակատարությունների կենտրոնը՝ Վերածննդի հրապարակը (ֆոտոշարք)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Միջոցառումների մասնակիցները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:

ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Լուսինե Ավանեսյանի ռեպորտաժը Ստեփանակերտից «Ռադիոլուրի» ժամը 16- ի թողարկման մեջ

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button