Քաղաքական

ՕԵԿ-ը հինգ հայեցակարգային առաջարկ ունի

lusinevasilyan
«Օրինաց երկիր»-ը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին երեկ՝ քաղաքական ուժերի կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետից երկու օր հետո, 5 հայեցակարգային առաջարկ է ներկայացրել: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մանրամասնել է, որ  առաջարկները, մասնավորապես, վերաբերում են իշխանության տարբեր թևերի լիարժեք հավասարակշռմանը, 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Հարցը, թե արդյոք ՕԵԿ-ը կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին, հստակ պատասխան այդպես էլ չի ստացել: Հովհաննես Մարգարյանն ասել է, որ ՕԵԿ-ի համար սկզբունքայինը  քաղաքական մենիշխանությանը վերջ դնելն է:

«Մեզ համար ամենաառաջնային և սկզբունքային հարցադրումներից մեկն այն է, որ մենք կարողանանք, եթե ուզում ենք սահմանադրական փոփոխություններով հարց լուծել մեր երկրում, կարողանանք Սահմանադությամբ ամրագրված նորմերի միջոցով  վերջ դնել քաղաքական մենիշխանությանը»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button