Քաղաքական

Ռուսաստան- Արեւմուտք գժտությունից տուժում է Հայաստանը, ասել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը The Washington Post-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում Եվրամիության հետ, սակայն Եվրոպայի հետ ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը շատ բան չէր տա, հատկապես, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը փակ է մնում։ Հայաստանի տնտեսությունը պիտի 10-15 տարի զարգանար մինչեւ կկարողանար օգտվել Եվրոպայի հետ ազատ առեւտրի առավելություններից, հայտնում է news.am- ը։

ՀՀ նախագահի խոսքով՝ հայերը Ռուսաստանի եւ Արեւմուտքի գժտությունից տուժում են 3 ուղղություններով. Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանելու առումով, Հայաստանում կատարվող ներդրումների առումով եւ Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումների նվազելու առումով։ «Եթե մենք չմիանայինք ԵՏՄ-ին, կբախվեինք առավել ցավոտ խնդիրների հետ», նշել է Սերժ Սարգյանը։

Back to top button