Հասարակություն

Ուորլիքը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը:

«Պատիվ եմ ունեցել մասնակցելու Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Փաուերը միացել են նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

Back to top button