Տնտեսական

Մեկնարկել է «Ինվեստ Արմենիա» խորագիրով բիզնես ֆորումը

hasmikdilanyan
Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել  «Ինվեստ Արմենիա» խորագիրը կրող բիզնես ֆորումը: Ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի տեղեկացմամբ, միջոցառումը  ամենամյա բնույթ  է կրելու: Սա պետություն- մասնավոր հատված համագործակցության հերթական արդյունքն է, ֆորումի բացմանը մասնակցել են  Երևանի քաղաքապետը, էկոնոմիկայի  ու  գյուղատնտեսության նախարարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ու հանձնաժողովի նախագահը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը  բաց ու պատրաստ է քննարկելու ներդրումային բոլոր ծրագրերը, իսկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը նախաձեռնությունը յուրօրինակ է համարել և ընդգծել, որ մասնավոր անձինք են նախաձեռնության հեղինակերը և նշել, որ դրանք հետագայում զարգանալու ներուժ ունեն: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանը ներկայացրել է բոլոր այն առանձնահատկությունները, որն ունի մեր երկրի գործարար միջավայրը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button