ՀԷՑ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ


Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու առաջարկով: Ըստ մամուլի՝ ՀԷՑ-ի մասնագետները սակագնի թանկացման երկու հայտ են պատրաստել: Մեկը հաշվարկված է 6 դրամի թանկացման համար՝ 42 դրամից 48 դրամ, մյուսը՝ 10 դրամի: «Համակարգում գոյություն ունեցող կորուստները չպետք է փոխհատուցվեն շարքային սպառողների համար սակագնի թանկացման հաշվին»,- այսօր Աժ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ սպասվող թանկացումների առումով ԲՀԿ-ն հստակ առաջարկ ունի:
Հիշեցնենք, որ նախորդ թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել: Այդ քննարկումների ժամանակ նույն պատգամավորը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից ճտել էր 3,85 դրամով թանկացումը, արդյոք՞ բավարար է: Պատասխանն այն էր, որ այդ թանկացումն առկա բոլոր հարցերը լուծելու է եւ բավարար է: