Սպորտ

Համահայկական խաղերի կրակը կվառվի Շուշիում

Մայիսի 7-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի կազմակերպիչներին՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է Համահայկական խաղերի ֆեյսբուքյան էջից:
Ողջունելով հյուրերին` Նախագահ Բակո Սահակյանը հատկանշական համարեց, այն որ հանդիպումը կայանում է երկու պետությունների համար շատ կարևոր՝ մայիսյան եռատոնի նախօրեին: Արցախի Հանրապետության նախագահը նշեց, որ այս տարին Արցախի համար պատմական իրադարձություններով հարուստ տարի է , մասնավորապես՝ նոր են ավարտվել Արցախի խորհրդարանական ընտրությունները: Պատմական կարևոր իրադարձություն է համահայկական 6-րդ ամառային խաղերի անցկացումը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ Արցախում կանցկացվեն սպորտային միջոցառումներ՝ մասնավորապես ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումները: Ըստ Զաքարյանի` համահայկական խաղերի գաղափորը հենց միասնությունն է սպորտով:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին կվառվի Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Երևան: Կոմիտեի նախագահը նշեց որ , համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: «Համահայկական ամառային 6-րդ խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով, այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում» , — ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Նրա խոսքով` եթե նախորդ խաղերին մասնակիցների քանակը եղել է 3200, ապա այսօր արդեն միայն Սփյուռքից կա 4000 մասնակցի հայտ: Ընդհանուր առմամբ ըստ կոմիտեի նախագահի` նախատեսվում է , որ ամառային 6-րդ խաղերին կմասնակցեն շուրջ 5000 մարզիկ- մարզուհի:
Նշենք նաև, որ խաղերի օրակարգում ընդգրկված են նախկին 10 մարզաձեւերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել են եւս 7-ը` լողափնյա վոլեյբոլ սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն
Ցուցադրել ավելի
Back to top button