Հասարակություն
Իրավական խորհրդատվություն՝ Հանրային ռադիոյի եթերում


Ամեն շաբաթ մեր ռադիոունկնդիրներին հնարավություն է տրվում ժամը 14.45-ին ունկնդրել 20 րոպե տևողությամբ «Ձեր փաստաբան՝ Արամ Վարդևանյան» իրավական հարցերի վերաբերյալ հաղորդումը, որի հիմնական նպատակ է բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը:
Թեև աշխարհի շատ երկրների համեմատ երկար ճանապարհ պետք է անցնի մեր պետությունը էական արդյունք արձանագրելու համար, սակայն հուսադրող է մեր ռադիոլսողների հետևողականությունը հաղորդման նկատմամբ.
Օրերս մեր ստուդիայում հյուրընկալել էինք հաղորդման հեղինակին, ով մանրամասնեց Հանրային ռադիոյով նման հաղորդում նախաձեռնելու նպատակը։ Հաղորդումը նաև խողովակ է ամենատարբեր հարցերի լուծման համար։