Միջազգային

Թուրք ընդդիմադիր գործիչը պահանջում է անհապաղ դադարեցնել հայկական մանկատան ճամբարի ապամոնտաժումը

Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլի հայկական մանկատան ամառային ճամբարի (Քամփ Արմենի) շենքի ապամոնտաժման փորձը բողոքի ալիք է առաջացրել ոչ միայն թուրքահայերի, այլև թուրքերի շրջանում:  Թուրքական «Anka» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քամփ Արմենի փլուզման դեմ խիստ քննադատական ելույթով է հանդես եկել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության»  փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն:

Նա հայտարարել է, որ իրենք ակնկալում են մանկատան շինության ապամոնտաժման որոշման կասեցումը:« Պետության կողմից բռնագրավված հայկական գույքերի շարքում խորհրդանշական արժեք ունեցող և շուրջ 1.500  որբ կամ աղքատ հայ մանուկների օջախը հանդիսացող Թուզլայի հայկական ճամբարի` մայիսի 6-ին սկսված քանդման աշխատանքները հասարակությանը զարմացրել ու զայրացրել է: Քամփ Արմենը, որտեղ մեծացել են հանգուցյալ Հրանտ Դինքը, ում սպանության գործով դեռևս արդարություն չի ապահովվել, և նրա կինը` Ռաքել Դինքը, ինչպես նաև՝ պատգամավոր հարգելի Էրոլ Դորան, հայկական համայնքի համար անգնահատելի հոգևոր արժեք ու կարևորություն ունի»:

Թուրք ընդդիմադիր գործիչը նաև նշել է նաև, որ հայ որբերի ջանքերով կառուցված հայկական որբանոցը առանց այդ էլ երկար տարներ բարձիթողի և գրեթե ավերակ վիճակում է եղել: Այդ առումվով մայիսի 6-ին մեկնարկած շինության քանդման աշխատանքները իրականում ոչ թե ավերման սկիզբն են, այլ` շարունակություն:

«Սակայն երեխաների քրտինքով կառուցված ճամբարի շինությունները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն, դրանք նաև պատմական հիշողություն և ժառանգություն են: Այդ հիշողությանը, այդ ժառանգությանը սպառնացողներն անարգում են  նաև Հրանտի հիշատակը: Մենք ակնկալում ենք, որ Քամփ Արմենի ապամոնտաժման որոշումը անմիջապես կկասեցվի»,- ասել է Թանրըքուլուն:

Աղբյուր ՝ ermenihaber.am

Ցուցադրել ավելի
Back to top button