Միջազգային

ԵՏՄ եւ Մետաքսի ճանապարհի համաձայնեցման ռուս- չինական համաձայնագիր

Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսե ճանապարհի» ծրագրերի համաձայնեցման վերաբերյալ։ «Դա ենթադրում է մայրցամաքում միասնական տնտեսական տիրույթի ստեղծում»,- Չինաստանի առաջնորդ Սի Ցզիպինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամ՝բ Կրեմլում երկու ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսե ճանապարհի» ծրագրերի համաձայնեցման վերաբերյալ:

Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանդիպման ընթացքում հարցը եղել է առանցքայիններից:«ԵՏՄ և «Մետաքսե ճանապարհի» նախագծերը ներդաշնակորեն կփոխլրացնեն միմյանց», համոզմունք է հայտնել Վլադիմիր Պուտինը։

Ցուցադրել ավելի
Back to top button