Հասարակություն

Ռոբերտ Նազարյանը տեղեկություն չունի «Գազպրոմ»-ի սակագնային փոփոխությունից

hasmikdilanyan
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դեռևս պաշտոնական տեղեկություն չունի, որ Գազպրոմը զեղչել է սահմանի վրա Հայաստանին մատակարարող գազի գինը: «Նման պայմանագիր մենք դեռ պաշտոնապես չենք ստացել»,-ասել է կառույցի ղեկավարը: Հայաստանի էլեկտրականան ցանցեր ընկերությունը՝ Տաշիր Գրուպին վաճառելու մասին հարցին ի պատասխան էլ՝ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ բանակցություններ են տեղի ունեցել, սակայն, արդյունքներից տեղյակ չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button