Հասարակություն

Հմուտ վիրաբույժ Պավել Անանիկյանն այսօր դառնում է 85 տարեկան

ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր-ակադեմիկոս Պավել Անանիկյանն այսօր դառնում է 85 տարեկան:

«Անգնահատելի է Ձեր ներդրումը մեր երկրում վիրաբուժության զարգացման և լավագույն ավանդույթների ներդրման գործում: Հայաստանում և արտերկրում աշխատող շատ վիրաբույժների, ինչպես նաև ինձ համար մեծ պատիվ է մասնագիտական առաջին քայլերը կատարել Ձեր անմիջական ղեկավարության ներքո: Այսօր էլ Ձեր խորհուրդը կրտսեր գործընկերների համար ամենաարժեքավորն է ու սպասվածը: Տարբեր տարիների կտրվածքով աշխատելով, ինչպես նաև ղեկավարելով հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ` Դուք փրկել եք հազարավոր մարդկանց կյանքեր: Ձեր ծննդյան օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնել կատարած հսկայական աշխատանքի և նվիրումի համար: Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»,- շնորհավորելով անվանի բժիշկին նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ջերմորեն շնորհավորում է հմուտ վիրաբույժին հոբելյանի առթիվ: Ծննդյան 85-ամյակի և Հայաստանի առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար Պավել Անանիկյանին այսօր հանձնվել է ՀՀ ԱՆ պատվոգիր:

Back to top button