Ցեղասպանություն 100Քաղաքական

Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Դրանում ասված է. «Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի միաձայն ընդունումը։ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, եւ կոչ անում Թուրքիայի իշխանություններին՝ առերեսվել սեփական պատմությանը։ Այս բանաձեւի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը եւ իր կարեւոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,- ասվում է Էդվարդ Նալբանդյանի ուղերձում։ Հիշեցնենք՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։

Ցուցադրել ավելի
Back to top button