Հասարակություն

Կառավարության առաջարկը՝ Հայրենականի մասնակիցներին

hasmikdilanyan
ԱՊՀ տարածքում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց 2014 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցվելու հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով «Սիբիր ավիաընկերություն» բաց բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում կառավարությունը հատկացրել է 27,396.5 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Ընդ որում, հիշատակված անձինք իրավունք ունեն տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով օդային տրանսպորտից օգտվելու փոխարեն ընտրել երկու տարին մեկ անգամ անվճար երթևեկություն նշված տրանսպորտային միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button