Հասարակություն

Արտոնություններ՝ ներդրումային ծրագրերում

hasmikdilanyan
Արտոնություններ ներդրումային մի քանի ծրագրերի, օրենսդրական փոփոխություններ ու ոչ միայն: Կառավարության հերթական նիստի օրակարգում այսօր ընդգրկված է եղել  երեք տասնյակից ավելի հարցեր:  Կառավարության որոշմամբ,  Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում 1500 քառակուսի մետր տարածքում  Շախմատի ակադեմիա կկառուցվի: Տարածքը կառավարությունը գնելու է    երկու ֆիզիկական անձանցից: «Հողերը էժան ենք  օտարում,  գնելիս՝ թանկ ենք վճարում»,-  նկատել է ՀՀ վարչապետը: Կառավարության  նիստի վերջում ՀՀ վարչապետը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի  հաղթանակի՝ 70-ամյակը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ցանկանալով հաջողություններ, առողջություն: «Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, և եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button