ԿարևորՀասարակություն

ԱՄՆ Սենատի նիստն սկսվել է Արամ Ա- ի աղոթքով

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի աղոթքով է մեկնարկել ԱՄՆ Սենատի նիստը։ Արամ Ա-ն արդարության կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ, նշված է Կիլիկո կաթողիկոսության ֆեյբուքյան էջում։

Նիստից առաջ կաթողիկոսը հանդիպել է Սենատում դեմոկրատական փոքրամասնությաքն ղեկավար Հարրի Ռիդի եւ դեմոկրատների ներկայացուցիչ Ջեք Ռիդի հետ, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։

Ավելի ուշ՝ Ջեք Ռիդը հայտարարել է, թե ոչ ոք չի կարող այնպես առաջ մղել խաղաղության գաղափարը, ինչպես Արամ Ա-ն։

Back to top button