Մշակույթ

Վետերան եւ երիտասարդ նկարիչները՝ Երկրորդ աշխարհամարտի եւ Շուշիի ազատագրկման մասին

aidaavetisyan

Հայաստանի և հայերի համար մայիսի 9-ը հաղթարշավի կրկնակի տոն է: 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի հանդեպ սովետական ժողովրդի պատմանական հաղթանակների և ղարաբաղյան հակամարտության ժամանակ  Շուշիի ազատագրման  նույնքան պատմական օրն է:

Այս առիթներով նախատեսված միջոցառումների շրջանակներում այսօր Նկարիչների միության  ցուցասրահում Մեծ lայրենականի վետերան և ժամանակակից նկարիչների ջանքերով բացվել էր ցուցահանդես՝ նվիրված այդ երկու պատմական  ու շրջադարձային իրադարձություններին:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշում է, որ ամեն տարի այս տոնը նշել են  պատերազմին մասնակից մեծաթիվ  նկարիչներով: Սակայն այս տարվա միջոցառմանը  ներկա էին նրանցից  երկուսը՝ Համայակ Բլեյանն ու  Արմեն Աթանյանը։

93-ամյա Արմեն Աթանյանը հիշում է՝ Թերլեմեզյանի ուսումնարանն ավարտելու տարին է սկսվել պատերազմն ու  ուսուցիչների հետ մեկնել է  ռազմաճակատ:  Հիշողությունները շատ են, միայն ավելացնում է՝ փառք այն  բոլոր նահատակներին, որոնց թափած  արյան գնով ենք ցայսօր ապրում:

Այն արհավիրքների մասին, որոնց միջով անցել է 93-ամյա նկարիչը, կարողանում է մոռանալ միայն  նկարելու ժամանակ։ Ցուցահանդեսին ներկայացրած նկարներն էլ բնությունից արված էտյուդներ են:

Տարիներն անցնում են,  սակայն հիշողությունը՝ մնում: Եվ այդ հիշողություններն  այսօր ներկայացվում են արվեստի միջոցով:  Մեծ հայրենականի փառքով անցած և այսօր ականատեսի վրձնած կտավները այցելուների մոտ արթնացրել են  երախտիքի զգացումներ:

Հոբելյանի առթիվ պաշտպանության նախարարությունը ևս ուշադրության էր արժանացրել կենդանի  մնացած վետերան նկարիչներին՝ վերջիններիս պարգևատրելով  հուշամեդալներով:

Ցուցադրել ավելի
Back to top button