Սպորտ

«Վաճառված ֆուտբոլ». ՖԻՖԱ- ն քննադատում է կոռուպցիայի մասին գերմանական ֆիլմը

ՖԻՖԱ- ն՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, խիստ քննադատության է ենթարկել կառույցում կոռուպցիայի մասին գերմանական ARD հեռուստակայանով եթեր հեռարձակված ֆիլմը։

«Վաճառված ֆուտբոլ» վերնագրով կիոնակարը եթեր է հեռարձակվել մայիսի 4- ին։ Այն նվիրված է կոռուպցիոն սկանդալի, որը սկսվել ֆուտբոլի աշխարհի 2018- 2022 թթ առաջնությունների անցկացման համար հայտարարված մրցույթում Ռուսաստանի եւ Կատարի հաղթանակից հետո, հայտնում է Բի Բի Սի- ն

ՖԻՖԱ- ի հայտարարության մեջ նշված է, որ կինոնակարի հեղինակները կերծել են կամ կոնտեքսից հանել են որոշակի փաստեր։ Մասնավորապես՝ խոսքը ռուսական աշխատանքային օրենսդրության մասին է։

Բացի դրանից՝ կազմակերպությունը վստահեցնում է, որ հեռուստակայանն անտեսել է ՖԻՖԱ- ի դիրքորոշումը։ Կազմակերպության ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների բոլոր հարցերին, սակայն ֆիլմում պատասխանները ներառված չեն եղել։

Ավելի վաղ՝ միջազգային մամուլը բազմիցս կարծիք է հայտնել, որ ֆեդերացիայի գործկոմի մի քանի անդամներ, որոնք մասնակցել են քվեարկությանը, կաշառք են վերցրել։ Սակայն ՖԻՖԱ- ի ներքին քննությաունն այդ տեղեկությունը չի հաստատել։

Back to top button