Միջազգային

Ռուսաստանը մայիսի 9- ին հրապարակ է բերում իր ամենաարդիական տանը

Ռուսաստանը մայիսի 9-ի շքերթի ժամանակ Մոսկվան ցուցադրելու է աշխարհի լավագույն տանկը: Լուրը հայտնում է բրիտանական Telegraph-ը: Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը սառը պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ «յուղոտ վերջակետ» է դնում սպառազինությունների համար պայքարում՝ ռազմական շուկա հանելով առանց չափազանցության աշխարհի ամենահզոր տանկը:

«Հաղթանակի օրը Ռուսաստանը ցուցադրելու է հեղափոխական նորամուծություններ, որոնք ոչ միայն մրցասկցում են արևմտյան ռազմականբ տեխնիկայի հետ, այլև ունեն առավելություններ իրենց գերհագեցվածությամբ»,- գրում է անգլիական պարբերականը։

Telegraph նկատում է, որ Մոսկվայի մասշտաբային միջոցառմնանը, որին մասնակցելու է 16 հազար զինվորական և 300-ից ավելի միավոր զինտեխնիկա, մրցակցություն է ստեղծելու լեհական Գդանսկի արարողությունը:«Ռուսաստանի և արևմտյան երկների միջև աճող լարվածության ֆոնին եվրոպական շատ երկների ղեկավարներ գերադասեցին ընդունել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրավերը»,- գրում է Telegraph-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button