Միջազգային

ՄԱԿ. Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը սպառնում է երկարաժամկետ կայունությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել կատարել ստանձնած պարտավորությունները, առկա ճգնաժամը կարգավորել երկխոսության ճանապարհով: Կառույցի ղեկավարը միաժամանակ  լուրջ մտահոգություն է հայտնել , որ Ուկրաինայում իրավիճակը զարգանում է ձգձգվող հակամարտության սցենարով, ինչը սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, ալլև հարևան երկների երկարաժամկետ կայունությանը:

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատվիրակություններն արդեն ժամանել են Մինսկ՝ մասնակցելու ուկրաինական ճգնաժամի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը: Ինչպես հայտնել է բանակցություններում Դոնեցկի իշխանությունների ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, հանդիպումն անցկացվելու է փակ ռեժիմով:

Ցուցադրել ավելի
Back to top button