ՀասարակությունՑեղասպանություն 100

«Հիմնարար հայագիտության» հանդեսը տեղադրել է Լեմկինի հարցազրույցի տեսագրությունը

Համացանցում սկսել է գործել «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսը` www.fundamentalarmenology.am: Անգլալեզու հանդեսի հոդվածները և նյութերը նվիրված են՝ Հայոց պատմության և բանասիրության, հնագիտության և ազգագրության, ժողովրդագրության և տնտեսագիտության, փիլիսոփայության և իրավունքի, քաղաքագիտության և կառավարման, արվեստի և արևալագիտության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի վերհանմանը, պարզաբանմանը և ուսումնասիրությանը, հայտնում են ԳԱԱ- ից։

Հանդեսի առաջին համարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հանդեսում մեծ թվով հոդվածներ, նյութեր և փաստաթղթեր են տեղադրվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնցում բազմակողմ անդրադարձ է կատարվում հիմնարար խնդիրներին: Այստեղ տեղ է գտել Ցեղասպանության եզրույթը գործածության մեջ դնող և այդ հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում անուրանալի դեր ունեցած Ռաֆայել Լեմկինի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա նշում է, որ եզրույթը ստեղծելիս հիմք է ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button