Միջազգային

Հանցագործին հայտնաբերեցին 50 տարի հետո

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է 50 տարուց ավելի արդարադատությունից խուսափող տղամարդը, հայտնում է Բի Բի Սի- ն

79- ամյա Ֆրենկ Ֆրեշուոտերսը 50 տարի առաջ մեղավոր էր ճանաչվել ոչ դիտավորյալ սպանության մեջ։ 1957թ նա վրաերթ էր կատարել, որի արդյունքում հետնորդը մահացել էր։ Դատարանը նրան դատապարտել էր  պայմանական ազատազրկման։ Դրանից հետո նա վարորդական վկայական էր ձեռք բերել եւ սկսել մեքենա վարել՝ խախտելով պայմանական ազատազրկման պայմանները։ Նրան ձերբակալել եւ ուղարկել էին ընդհանուր ռեժիմի գաղութ։ Այնտեղից Ֆրեշուոտերսը փախել էր 1959 թ.։

1975 թ. Արեւմտյան Վիրջինիայի իշխանությունները նրան ձերբակալել են, սակայն կրկին հանցագործին հաջողվել է փախչել։

Տղամարդն արդյունքում այլ անունով հաստատվել էր Ֆլորիդայում եւ վերջին 20 տարում ապրել այնտեղ։ Իշխանությունները նրան հետեւել են, որի արդյունքում հաջողվել է ձեռք բերել մատնահետքերը եւ պարզել նրա ինքնությունը։

Կարդացեք նաև
Close
Back to top button